Միջազգային

Սիրիան կվերսկի Թուրքիայի հետ բանակցությունները զորքերի դուրսբերումից հետո

Սիրիան չի կարող կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, որը շարունակում է օկուպացնել երկրի հյուսիսային շրջանները։ Այդ մասին, ինչպես հաղորդել է «SANA» գործակալությունը, հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը՝ ելույթ ունենալով Դամասկոսում՝ իրանցի իր գործընկեր Ալի Բաղերի Քանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Անկարայի հետ ցանկացած երկխոսության հիմնական պայմանը թուրքական զորքերի դուրսբերումն է սիրիական տարածքից», - ընդգծել է նա: «Մենք ցանկանում ենք հստակ թուրքական պարտավորություններ ունենալ մեր գրավյալ հողերից հեռանալու և ահաբեկչական կազմակերպությունների աջակցությունը դադարեցնելու վերաբերյալ», - ասել է նա։