Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի արդյունքներով աճել է գրեթե 9%-ով՝ գերազանցելով 5 մլրդ դոլարը:
Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ալի Ասադովը՝ Բելառուսի Նեսվիժ քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ, որին նա մասնակցում է որպես հյուր: