Միջազգային

Թուրքիան ցանկանում է BRICS անդամ դառնալ

Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ BRICS-ը (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) կարող է Թուրքիային «լավ այլընտրանք» առաջարկել Եվրամիությանը՝ նրա տնտեսական հեռանկարները բարելավելու համար:

Ֆիդանը հայտարարել է, որ չնայած՝ Թուրքիան Բրյուսելի հետ մաքսային միության մեջ է, այն նաև ուսումնասիրում է տարբեր հարթակներում մի քանի գործընկերների հետ համագործակցության նոր հնարավորություններ, ինչպիսիք են BRICS-ը, որը 10 զարգացող երկրների ասոցիացիա է:

«Անշուշտ, մենք կցանկանայինք դառնալ BRICS-ի անդամ։ Տեսնենք, թե ինչպես ամեն ինչ կընթանա այս տարվա ընթացքում», - հայտարարել է Ֆիդանը Պեկինում Չինաստանի և Գլոբալիզացիայի կենտրոնում (CCG) տեղի ունեցած միջոցառման ժամանակ: