Միջազգային

«Ադրբեջանը առանցքային դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում». Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Կասպից ծովի նավթի և գազի 29-րդ միջազգային ցուցահանդեսի (Caspian Oil & Gas) և Կասպյան էներգետիկայի ու կանաչ էներգիայի 12-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը՝ անդրադառնալով նաև Ադրբեջանի՝ ԵՄ էներգետիկ խաղացողի դերին:

«Ադրբեջանը խաղում է Եվրոպայի գլոբալ էներգետիկ անվտանգության առանցքային դերերից մեկը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մաքուր էներգիայի նկատմամբ Ադրբեջանի աճող ուշադրության համար։ Կասպից ծովի ներուժը կարող է հանգեցնել նրան, որ Ադրբեջանում մաքուր էներգիայի արտադրությունն ապագայում կգերազանցի ավանդական էներգիայի արտադրությունը», - ասված է Բայդենի նամակում։