Միջազգային

«Թուրքմենական գազի արտահանումը Եվրոպա ժամանակի հարց է». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակի հարց է անվանել իր երկրի տարածքով Եվրոպա թուրքմենական բնական գազի մատակարարման մեկնարկը: Այդ մասին ասվում է Բաքվում մեկնարկած «Կասպից ծովի նավթ և գազ» 29-րդ միջազգային ցուցահանդեսի և Կասպից ծովի 12-րդ միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված Թուրքիայի ղեկավարի ուղերձում։