Միջազգային

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կասպից ծովի նավթի և գազի 29-րդ միջազգային ցուցահանդեսի (Caspian Oil & Gas) և Կասպյան ու կանաչ էներգետիկայի 12-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ իր ուղերձում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության  բանակցություններից։ 

«Աշխատում ենք Ադրբեջանի հետ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման ուղղությամբ և մոտ ժամանակներս կավարտենք դեպի Նախիջևան գազատարի շինարարությունը։ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը և խաղաղության համաձայնագիրը, որը, ինչպես սպասվում է, կստորագրվի։ Այն դիտարկում ենք որպես պատմական հնարավորություն», - նշել է Էրդողանը։