Միջազգային

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը կմեկնի Կահիրե

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժումը հունիսի 4-ին պատվիրակություն կուղարկի Կահիրե՝ քննարկելու ծայրահեղականների կողմից պահվող պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ Իսրայելի առաջարկած գործարքը: Այդ մասին հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Այս տեղեկությունը հաստատել է երկու պաշտոնյա։ Թերթի տվյալներով՝ անցած շաբաթ ՀԱՄԱՍ-ը դրական է գնահատել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը ենթադրյալ գործարքի վերաբերյալ, սակայն շարժումից դեռ պաշտոնական պատասխան չի ստացվել: