Միջազգային

«Վերանայում ենք մեր հարաբերությունները Վրաստանի հետ». Միլլեր

ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը անդրադրաձել է Վրաստանում ուժի մեջ մտած «օտարերկրյա գործակալների» մասին օրենքին։ 

«Մենք շատ մտահոգված ենք։ Այս օրենքը Վրաստանին հեռացնում է իր ժողովրդավարական ուղուց և կարող է հարվածել քաղհասարակությանն ու խոսքի ազատությունը ճնշել։ Այդ գործողությունները արմատապես կփոխեն ԱՄՆ-ի հարաբերությունները Վրաստանի հետ։ Այդ իսկ պատճառով մենք սկսել ենք վերանայել մեր հարաբերությունները և կքննարկենք մեր արձագանքը Վրաստանի կառավարության կողմից ձեռնարկված գործողություններին», - նշել է Միլլերը։