Միջազգային

«ՌԴ-ի դեմ Գերմանիայի զենքի կիրառումը էսկալացիայի չի հանգեցնի». Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի կարծում, որ Ուկրաինայի համար ՌԴ տարածքում ռազմական թիրախներին ԳԴՀ-ից մատակարարվող զենքով հարվածելու հնարավորությունը էսկալացիայի կհանգեցնի:

«Ինչպես ասել է ԱՄՆ նախագահը, խոսքը միայն խոշոր քաղաքի, օրինակ, Խարկովի պաշտպանության հնարավորության մասին է», - հայտարարել է նա։