Միջազգային

Իրանը ցանկանում է դիտորդ դառնալ ԵԱՏՄ-ում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ստացել է Իրանի նոտան ԵԱՏՄ-ին կից դիտորդ-պետության կարգավիճակ ստանալու ցանկության մասին: Այդ մասին հայտնել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։

Հիշեցնենք՝ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է տրվել Մոլդովային, Կուբային և Ուզբեկստանին։