Միջազգային

«Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության համաձայնագիրը վերջ կդնի հակամարտությանը». Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Կասպից ծովի նավթի և գազի 29-րդ միջազգային ցուցահանդեսի (Caspian Oil & Gas) և Կասպյան էներգետիկայի ու կանաչ էներգիայի 12-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը՝ անդրադառնալով նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության բանակցություններին․ 

«Տարածաշրջանում կայունությունը բխում է ԱՄՆ շահերից։ Խաղաղության համաձայնագրի ստորագրումն ամբողջությամբ վերջ կդնի արդեն երկար տարիներ շարունակվող հակամարտությանը և միևնույն ժամանակ կփոխի Ադրբեջանի և Հարավային Կովկասի դերը համաշխարհային մասշտաբով: Ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել բոլոր այն քայլերին, որոնք կձեռնարկվեն առաջիկա ամիսներին՝ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ», - ասված է Բայդենի ուղերձում։