Միջազգային

Թուրքիայում ներքաղաքական փոփոխություններ են սպասվում

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), որը գլխավորում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մարտի 31-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պարտվելուց հետո պատրաստվում է արմատական փոփոխություններ ներքին քաղաքականության մեջ: Այդ մասին հայտնում է «Hürriyet» թերթը՝ նշելով, որ դա կլինի ոչ թե պարզապես փոփոխություն, այլ ԱԶԿ-ի «քաղաքական պարադիգմի փոփոխություն»։

Նախարարների կաբինետի և կուսակցության փոփոխությունների հետ մեկտեղ բարեփոխումները կանդրադառնան մարդու իրավունքների ոլորտին, որոնց խախտման համար Թուրքիային անընդհատ քննադատում են Եվրամիությունում: Երկիրը ձգտում է ԵՄ-ին անդամակցել գրեթե 20 տարի։