Միջազգային

Rheinmetall-ը Լիտվայում արկերի գործարան կկառուցի

Լիտվայի էկոնոմիկայի նախարարությունը պայմանագիր է ստորագրել գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնի կողմից երկրում զինամթերքի արտադրության գործարան կառուցելու մասին: Այդ մասին հայտնել է Լիտվայի գերատեսչությունը։

«Rheinmetall-ի մուտքը կարեւոր քայլ է պաշտպանության եւ անվտանգության ոլորտում Լիտվայի անհետաձգելի կարիքների ապահովման, անհրաժեշտ զինամթերքով ապահովման համար», - հաղորդագրության մեջ մեջբերվում է էկոնոմիկայի և նորարարությունների նախարար Աուշրինե Արմոնայտեի խոսքը: