Միջազգային

Հնդկաստանում 642 մլն մարդ է քվերակել

Հնդկաստանում համընդհանուր խորհրդարանական ընտրություններում քվեարկել է 642 մլն ընտրող, ինչը համընդհանուր խորհրդարանական ընտրությունների համաշխարհային ռեկորդ է: Այդ մասին հայտարարել է երկրի ընտրական հանձնաժողովի ղեկավար Ռաջիվ Կումարը։

«Հնդկաստանը համաշխարհային ռեկորդ է սահմանել․ խորհրդարանի ստորին պալատ ընտրություններին այս տարի մասնակցել է 642 մլն ընտրող, այդ թվում՝ 312 մլն կին», - ասել է Կումարը: