Միջազգային

Նեթանյահուն պատրաստ է ընդունել Բայդենի ծրագիրը

Իսրայելն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու մասին շրջանակային համաձայնագիրը, որն այժմ առաջ է մղում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Այդ մասին հայտնում է «The Sunday Times»-ը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավոր արտաքին քաղաքական խորհրդական Օֆիր Ֆալկին:

Միևնույն ժամանակ, պարբերականի զրուցակիցը համաձայնագիրն անվանել է «անկատար և զգալի լրացուցիչ աշխատանք պահանջող»: Ֆալկի խոսքով՝ Բայդենի առաջարկը այնքան էլ լավ համաձայնագիր չէ․ «Բայց մենք շատ ենք ցանկանում ազատ արձակել բոլոր պատանդներին»: