Միջազգային

Բայդենը չի մասնակցի Ուկրաինային նվիրված խաղաղության գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի մասնակցի Ուկրաինային նվիրված խաղաղության գագաթնաժողովին, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Շվեյցարիա կմեկնեն ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։