Միջազգային

Մոսկվան զգուշացրել է Վաշինգտոնին

Մոսկվան Վաշինգտոնին զգուշացնում է հեռու մնալ չմտածված քայլերից, որոնց հետևանքները կարող են ճակատագրական լինել․ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ամերիկյան զենքով ՌԴ-ին հարվածներ հասցնելու թույլտվությունը Կիևին:

«Կցանկանայի ամերիկացի գործիչներին զգուշացնել հեռու մնալ սխալ հաշվարկներ անելուց, որոնք կարող են ճակատագրական հետևանքներ ունենալ։ Նրանք անհասկանալի պատճառով թերագնահատում են այն հակահարվածի լրջությունը, որը կարող են ստանալ», - ասել է Ռյաբկովը։