Միջազգային

Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն

Ղազախստանի իշխանություններն ակտիվորեն պատրաստվում են 2024 թվականի աշնանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխախտ եղբայրություն-2024» և «Ժայռ-2024» զորավարժությունների անցկացմանը: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը՝ ՀԱՊԿ երկրների խորհրդարանների պալատների խոսնակների հետ հանդիպման ժամանակ։

«Որպես կազմակերպության նախագահ՝ առաջնահերթ ուշադրություն ենք դարձնում ՀԱՊԿ-ի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների օպերատիվ և մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումների՝ ժամանակին իրականացմանը։ Ակտիվորեն նախապատրաստվում ենք այս տարվա աշնանը Ղազախստանի տարածքում ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2024» և «Ժայռ-2024» զորավարժությունների անցկացմանը»,-ասել է Տոկաևը, որի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։