Միջազգային

ՀԱՊԿ-ը Երևանից կազմակերպության հետ իր հարաբերությունների պարզաբանում է ակնկալում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Երևանը հստակություն կմտցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարներում: Այդ մասին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Ակնկալում ենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը հստակություն կմտցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարներում։ Դա մեր միավորման բոլոր մասնակիցներին օգուտ կտար նախ և առաջ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար», - ասել է նա։ Ընդ որում, գլխավոր քարտուղարը նշել է, որ «վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին․ «Այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են։ Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ, այդ երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով», - ընդգծել է Տասմագամբետովը։