Միջազգային

«Հայաստանն ու Ղրղզստանը բավարարում են ԵԱՏՄ մրգերի ու բանջարեղենի պահանջը». Միշուստին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները կարող են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հարթակում համաձայնեցնել տարբեր ոլորտներում գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ավելացման պլանները՝ հաշվի առնելով համաձայնեցված հաշվեկշիռները․ նման առաջարկով հանդես է եկել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Մինսկում ընթացող «Եվրասիական տնտեսական միության պարենային անվտանգությունը» լիագումար նստաշրջանում։ 

«Ռուսաստանն ու Ղազախստանն ամբողջությամբ փակում են հացահատիկի և բուսական յուղերի միութենական շուկայի պահանջները։ Բելառուսը մսամթերքի և կաթնամթերքի հուսալի մատակարար է, Հայաստանը և Ղրղզստանը՝ բանջարեղենի և մրգերի, որոնց մեծ պահանջարկ կա միության այլ պետություններում»,-ասել է ՌԴ վարչապետը։