Միջազգային

Բլինքենը Գանցի հետ քննարկել է իրավիճակը Գազայում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Իսրայելի նախարար Բենի Գանցի հետ քննարկել է Գազայում լիակատար հրադադարի հասնելու առաջարկը՝ որպես պատանդների ազատման գործարքի մաս, որը կապահովի բոլոր պատանդների ազատ արձակումը և ամբողջ Գազայում մարդասիրական օգնության ծավալի ավելացումը: Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Իսրայելին այս առաջարկի համար և ընդգծել, որ ՀԱՄԱՍ-ը պետք է առանց հապաղելու համաձայնի գործարքին:

Այս առաջարկը կնպաստի Իսրայելի երկարաժամկետ անվտանգության շահերին, այդ թվում՝ Լիբանանի հետ Իսրայելի սահմանի երկայնքով խաղաղություն հաստատելով, ինչը թույլ կտա իսրայելցիներին վերադառնալ իրենց տները: