Միջազգային

Իրանում նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 37 մարդ

Իրանի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար պաշտոնապես գրանցված թեկնածուների թիվը  հասել է 37-ի, հայտնել է երկրի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։

Պաշտոնյան պարզաբանել է, որ 37 դիմորդներից 20-ը նախընտրական շտաբ փաստաթղթեր են ներկայացրել հունիսի 2-ին։ Նրանց թվում է նաև Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։