Միջազգային

Արևմտյան ոչ մի ընկերություն չցանկացավ մասնակցել Անակլիայի ծրագրին. Ղարիբաշվիլի

«Ես անձամբ զրույց եմ ունեցել ռազմավարական գործընկերների հետ Անակլիայի նախագծի վերաբերյալ, և երեք տարի առաջ իմ կողմից մի տեսակ կոչ հնչեց արևմտյան ընկերություններին՝ ավելի մեծ ակտիվություն ցուցաբերել, հետաքրքրվել այդ նավահանգստի կառուցմամբ, պարզվեց, որ հաղթել է չինական խոշոր ընկերությունը»։ Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ «բոլորը պետք է երջանիկ լինեն, որ Չինաստանի հետաքրքրությունն արձանագրվել է այնպիսի ռազմավարական նավահանգստի նկատմամբ, ինչպիսին Անակլիայի նախագիծն է․ «Ցավոք, չնայած արևմտյան գործընկերներին ուղղված մեր բազմաթիվ խնդրանքներին, ոչ մի արևմտյան ընկերություն երբեք չի միացել այս նախագծին: Ուստի, եկեք ընդունենք իրականությունը»։