Միջազգային

Սերբիայի նախագահի կոալիցիան հաղթել է համայնքային ընտրություններում

«Ալեքսանդար Վուչիչ-Սերբիա վաղը» կոալիցիան «մաքուր և համոզիչ հաղթանակ» է տարել մունիցիպալ ընտրություններում, հայտարարել է միավորման մեջ մտնող Սերբական առաջադիմական կուսակցության նախագահ Միլոշ Վուչևիչը: Նրա խոսքով՝ կոալիցիան հաղթում է 89 քաղաքից և մունիցիպալիտետից 85-ում, այդ թվում՝ Բելգրադում:

Միավորումը չի կարողացել հաղթել միայն Տուտին, Բաչկա-Տոպոլա, Սենտա և Կանիժա քաղաքներում։ Մայրաքաղաքում ընտրություններն արդեն անցկացվել են 2023 թվականի դեկտեմբերին, դրանցում հաղթել է Ալեքսանդր Վուչիչի Սերբական առաջադիմական կուսակցությունը։ Ընդդիմության զանգվածային ցույցերի պատճառով իշխանությունները համաձայնել են նոր քվեարկություն անցկացնել։