Միջազգային

Մեքսիկան կին նախագահ կունենա

Մեքսիկան պատմության մեջ առաջին անգամ կին նախագահ կունենա. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ BBC-ից։

Կիրակի օրը տեղի ունեցած նտրություններում, էքզիթ-փոլերի արդյունքների համաձայն, վստահորեն հաղթում է Մեխիկոյի նախկին քաղաքապետ, գործող նախագահի հովանավորյալ Կլաուդիա Շեյնբաումը:

Ըստ այդմ, Կլաուդիա Շեյնբաումի օգտին քվեարկել է ընտրողների 56 տոկոսը, իսկ նրա գլխավոր մրցակցի՝ սենատոր Քսոչիտլ Գալվեսի օգտին՝ 30 տոկոսը:

61-ամյա Կլաուդիա Շեյնբաումը նախագահի թեկնածու է առաջադրվել Sigamos Haciendo Historia (Շարունակենք պատմություն կերտել) կոալիցիայի կողմից, որում ընդգրկվել են երեք ձախ կուսակցություններ, այդ թվում գործող նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի կառավարող Moreno կուսակցությունը: