Միջազգային

Ստամբուլում բնակելի շենք է փլուզվել․ փլատակների տակ մարդիկ կան

Ստամբուլի թաղամասերից մեկում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել, հայտնում է SonDakika.com-ը։

Նշվում է, որ դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում, փլատակների տակ մարդիկ կան։

Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից երկու մարդու դուրս բերել, տեղում աշխատանքները շարունակվում են։

Շենքի փլուզման պատճառների մասին առայժմ չի նշվում։