Այսօր Չինաստանի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն, հայտնում է IRNA գործակալությունը։
Որպես պատճառ նշվում է Չինաստանի կառավարության աջակցությունը ՉԺՀ-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների համատեղ հանդիպման ամփոփիչ հայտարարության 26-րդ կետում պարունակվող անհիմն մեղադրանքներին։
Այդ կապակցությամբ դիվանագետին տրվել է բողոքի նոտա։