Իսրայելը այլընտրանք է փնտրում Գազայի հատվածում արմատական ՀԱՄԱՍ շարժման կառավարմանը՝ «այլ ուժերի» ներգրավմամբ, ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«Մինչ մենք կարևոր ռազմական գործողություններ ենք իրականացնում, պաշտպանական կառույցները գնահատում են ՀԱՄԱՍ-ի կառավարման այլընտրանքը»,- ասել է Գալանտը։