ԱՄՆ Տեխաս նահանգում հրետանային արկերի արտադրության գործարան է բացվել, որն առաջինն է ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր։ «General Dynamics» ընկերության գործարանը բացվել է նահանգի Մեսկիտ քաղաքում։ Ձեռնարկությունը, ինչպես սպասվում է, ամսական կարտադրի 155 միլիմետր տրամաչափի 30.000 հրետանային արկ։
Ընդհանուր առմամբ, 2025 թվականի վերջին Պենտագոնը պատրաստվում է ամսական 100.000 արկ արտադրել՝ Ուկրաինային սպառազինությամբ ապահովելու համար։ Այժմ Փենսիլվանիա նահանգի «Scranton և Wilkes Barre» գործարանները միասին ամսական արտադրում են մոտ 36.000 արկ: