Միջազգային

Գալուզինը և Բյուլբյուլօղլին քննարկել են երկկողմ Հռչակագրի դրույթների իրականացումը

Դաշնակցային փոխգործակցության մասին երկկողմ Հռչակագրի դրույթների իրականացումը քննարկել են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին:

Հանդիպումն անցել է ռուս-ադրբեջանական երկխոսությանը Բնորոշ Բարեկամական և կառուցողական մթնոլորտում, հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից: