Միջազգային

ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ պատրաստ են օգնություն ցուցաբերել Հայաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում։

«Որպես դաշնակիցներ միշտ պատրաստ ենք աջակցել՝ ելնելով Երևանի կարիքներից»,- ասել է նա՝ հավելելով, որ դեպքի վայր են գործուղվել տարբեր պրոֆիլի ռուս մասնագետներ, որոնք հայ մասնագետների հետ փնտրում են խնդիրների լուծումներ։

«Եվս մեկ անգամ ցավակցություն ենք հայտնում տարերքի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասել է նա։