Միջազգային

ԱՄՆ-ն մերժել է Զելենսկու խնդրանքը

ԱՄՆ-ն մերժել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խնդրանքը՝ վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածելու համար ամերիկյան զենքի օգտագործման սահմանափակումները։ Պաշտոնական Վաշինգտոնը նախկինի պես դեմ է դրան․ հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Մեր դիրքորոշումն այս պահին չի փոխվել։ Մենք չենք խրախուսում և թույլ չենք տալիս ԱՄՆ-ի կողմից մատակարարվող զենքի օգտագործումը Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար», - ասել է նա։