Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը կնպաստեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը։
Նա նշել է, որ սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիմնական ուղղություններից է։