Միջազգային

ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ՆԱՏՕ-ի երկրների կոչերը՝ բարձր ճշգրտության զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտներին, հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները «պետք է հաշվետվություն տան, թե ինչի հետ են խաղում»։

«Ռուսաստանն ուշադիր հետևում է իր տարածքի խորքում հարվածների մասին հայտարարություններին, ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ հիշյալ արևմտյան զենքն օգտագործվում է առանց ուկրաինացի զինծառայողների ներկայության՝ հետախուզական տիեզերական միջոցների կիրառմամբ: