Վրաստանի նախագահը ցանկանում է դառնալ «նեո-Սաակաշվիլի»: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանին:
«Այն փաստը, որ Սալոմե Զուրաբիշվիլին մինչ օրս ներում չի շնորհել դատապարտված Սաակաշվիլիին, ինչպես նաև նրա առաջարկած խարտիան հաստատում են վերջինիս ցանկությունը՝ դառնալ «նեո-Սաակաշվիլի» և զբաղեցնել նրա տեղը ընդդիմության շարքերում: Շնորհավորում ենք ձեզ, որ ուղուց ու բարոյականությունից շեղված ընդդիմության համար դուք Սահակաշվիլի չեք դարձել։ Վրաստանը մեկ անգամ չէ, որ հաղթել է թշնամիներին, այդ պատճառով կհաղթի նաև «պատերազմի խարտիային», ինչպես նաև «պատերազմի կուսակցությանը», - հայտարարել է Ցիլոսանին խորհրդարանի լիագումար նիստում:
Հիշեցնենք, որ վերջերս Վրաստանի նախագահն առաջարկել էր ընդդիմադիր կուսակցություններին հաշտվել և ստորագրել «Վրացական խարտիան»։