Միջազգային

ՆԱՏՕ-ն կարող է պաշտպանության տակ վերցնել Ուկրաինայի արևմուտքի երկինքը

ՆԱՏՕ-ն քննարկում է Ուկրաինայի արևմուտքի երկինքը պաշտպանության տակ վերցնելու հնարավորությունը։

Ինչպես հայտնում է գերմանական «Բիլդ» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին, ՆԱՏՕ-ի որոշ երկրներ պատրաստ են ընդլայնել աջակցությունը Կիևին և գործել անմիջապես Ուկրաինայի տարածքում: Օգնության ընդլայնման օգտին հանդես են գալիս Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Կանադան, Լիտվան, Ֆրանսիան՝ ընդդեմ ԱՄՆ-ի և Գերմանիայի: Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ վերջնական որոշումներ դեռ չկան, սակայն բանակցություններ են ընթանում միանգամից մի քանի ոլորտների շուրջ: