Միջազգային

«Ակնհայտ է, որ Վրաստանի կառավարությունը հեռանում է եվրոպական ուղուց». Բորել

«Ակնհայտ է, որ Վրաստանի կառավարությունը հեռանում է եվրոպական ուղուց, և նախարարները պետք է որոշեն՝ ինչպես գործել», - Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Բորելի խոսքով՝ սա նախարարների մակարդակով Վրաստանի ներկա իրավիճակի նախնական գնահատականն է:

«Ակնհայտ է, որ Վրաստանի կառավարությունը հեռանում է եվրոպական ուղուց, և նախարարները պետք է որոշեն, թե ինչպես պետք է գործեն։ Օրակարգում Վրաստանի հարցն է։ Սա Վրաստանի ներկայիս իրավիճակի նախնական գնահատականն է նախարարների մակարդակով», - հայտարարել է Ժոսեպ Բորելը։