Պատճառներից մեկը, թե ինչու Եվրոպան չկարողացավ կատարել Ուկրաինային մինչև 2024 թվականի մարտը մեկ միլիոն հրետանային արկեր տրամադրելու խոստումը, պայթուցիկ նյութերի պակասն է։ Այդ մասին գրել է The Economist ամսագիրը։
Մարտի կեսերին ԵՄ-ը համաձայնեցրել էր 500 մլն եվրոյի հատկացումը զինամթերքի արտադրության ավելացման համար։ Սակայն արտադրողները մտավախություն ունեն, որ ոլորտի առանձնահատկությունները, մասնավորապես անվտանգության խիստ կանոնները և բնապահպանական նորմերը թույլ չեն տա հասնել արտադրության կտրուկ աճի: