Միջազգային

Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմության համար կոնկրետ ծրագիր է ներկայացրել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ խարտիայի տեսքով գործողությունների ծրագիր է առաջարկում երկրում եվրոպամետ ընդդիմադիր կուսակցություններին հաշտեցնելու համար, որպեսզի ընտրություններում հանդես գա միասնական ճակատով:


Այն քայլերը, որոնք պարտավորվում են կատարել սույն խարտիան ստորագրած կողմերը, նույնպես եվրոպական հանձնարարականի 9 կետերի պատասխանն են:

Ահա այս քայլերը:

1. Երկրի եվրոպական ճանապարհին վնասող օրենքների վերացումը:

Մասնավորապես, «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ընտրական օրենսգրքի մի շարք փոփոխություններ, «գաղտնալսման մասին» օրենքը, օֆշորների մասին օրենքը և այլն։

2024-ի ցույցերին մասնակցած ցուցարարների դեմ քաղաքական դրդապատճառներով գործերը նույնպես կչեղարկվեն, կընդունվի համաներում:

2.Դատական համակարգի ազատագրումը և դրա նկատմամբ վստահության վերականգնումը:

2. Արդարադատության բարձրագույն խորհրդի արմատական բարեփոխումը

3. Բարեփոխումների այլ առաջնահերթ քայլեր

Գլխավոր դատախազություն, պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) և ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հիմնարար բարեփոխում, հատուկ քննչական ծառայություն, հակակոռուպցիոն գործակալություն, Ազգային բանկի

կարգավորող մարմիններ։ 

4. Ընտրական համակարգի կատարելագործում

Կատարելագործվելու են ԿԸՀ նախագահի ընտրության և աշխատանքի ընդունման կանոնները, իջեցվելու է ընտրական շեմը, վերականգնվելու է դաշինքներ ստեղծելու հնարավորությունը, վերանայվելու են կուսակցությունների ֆինանսավորման կանոնները, իսկ սփյուռքին հնարավորություն է տրվելու անարգել մասնակցել ընտրություններին:

Նոր քաղաքական իրականության ստեղծում

Մենք՝ այս խարտիան ստորագրածներս, որոնք 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրություններում մանդատ կստանան վրաց ժողովրդից, պարտավորվում ենք կատարել այդ խարտիայում գրված պայմանները մինչև առաջին գարնանային նստաշրջանի ավարտը։ Դրա ավարտին կնախապատրաստվեն և կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ազատ և արդար պայմաններում։