Միջազգային

Խաղաղությունը կապիտուլյացիա չէ. Մակրոնն՝ Ուկրաինայի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանից պաշտպանելու հարցում աջակցության թուլացման մասին: «Այսօր կանգնել խաղաղության կողքին՝ նշանակում է ուժ տալ օրենքին։ Խաղաղությունը կապիտուլյացիա չէ։ Խաղաղությունը սկզբունքների մերժում չէ։ Խաղաղություն նշանակում է երկրին հնարավորություն տալ պաշտպանել իր սահմաններն ու ինքնիշխանությունը»,-ասել է Մակրոնը Բեռլինում՝ Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ զրույցից հետո․ փոխանցում է Tagesschau-ն։

Միևնույն ժամանակ, Շտայնմայերը ընդգծել է, որ Ուկրաինային տրամադրվող օգնությունը չի կարելի թուլացնել: Կիրակի առավոտյան կանցլեր Օլաֆ Շոլցը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ էր, որ իր «իմպերիալիստական երազանքների» համար ամսական 24 հազար ռուս զինվոր զոհվի կամ ծանր վիրավորվի: