Միջազգային

G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները

G7-ը կուսումնասիրի ռուսական սառեցված ակտիվներից ստացվող ապագա եկամուտներն օգտագործելու ուղիները պատերազմից տուժած Ուկրաինայի ֆինանսավորումը խթանելու համար, շաբաթ օրը հայտարարել են Յոթնյակի արդյունաբերական դեմոկրատական ​​երկրների ֆինանսական ղեկավարները, սակայն մանրամասներ չեն ներկայացրել։ Այս մասին գրում է Reuters-ը: 

G7-ը և նրա դաշնակիցները սառեցրել են մոտ 300 միլիարդ դոլարի ռուսական ֆինանսական ակտիվներ, ինչպիսիք են հիմնական արժույթները և պետական ​​պարտատոմսերը՝ 2022 թվականի փետրվարին Մոսկվայի ներխուժումից անմիջապես հետո:

«Մենք առաջընթաց ենք արձանագրում մեր քննարկումներում հնարավոր ուղիների շուրջ՝ արտասովոր շահույթն առաջ բերելու նպատակով, որը բխում է անշարժացված ռուսական ինքնիշխան ակտիվներից՝ ի շահ Ուկրաինայի»,- ասել է G7-ի ղեկավարները:

Նշվում է, որ Միացյալ Նահանգները դրդում է G7-ի իր գործընկերներին՝ Ճապոնիային, Գերմանիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Իտալիային և Կանադային՝ աջակցել վարկի տրամադրմանը, ինչը մոտ ապագայում Կիևին կարող է ապահովել մինչև 50 միլիարդ դոլար աջակցություն: