Միջազգային

Պուտինը ցանկանում է սառեցնել պատերազմը

Պուտինը պատրաստ է գնալ հրադադարի շուրջ բանակցությունների և սառեցնել պատերազմը գոյություն ունեցող ճակատային գծում։ Նա կարծում է, որ արդեն կարող է հաղթանակ վաճառել իր ժողովրդին։ Այդ մասին հայտնել է «Reuters»-ը՝ հղում անելով ռուսական չորս աղբյուրների։ «Պուտինը կարող է կռվել այնքան, որքան անհրաժեշտ է, բայց նա նաև պատրաստ է հրադադարի՝ պատերազմի սառեցման», - ասել է զրուցակիցներից մեկը: