Միջազգային

ԱՄՆ-ն Վրաստանի համար վիզաների սահմանափակման նոր քաղաքականություն է սահմանել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի իր էջում հայտարարել է, որ Վրաստանի համար վիզաների սահմանափակման նոր քաղաքականություն է սահմանել։

«Ես հայտարարում եմ վիզաների սահմանափակման նոր քաղաքականություն նրանց համար, ովքեր պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարությունը խաթարելու, այդ թվում՝ կապված «Վրացական երազանքի» առաջարկած «օտար ազդեցության» օրենսդրության հետ»: