Միջազգային

Ուկրաինացի օդաչուների առաջին խումբն ավարտել է F-16-ի ուսուցումը

Ուկրաինացի օդաչուների առաջին խումբն արդեն ավարտել է F-16 ինքնաթիռների ուսուցանումը Արիզոնայի ռազմակայանում, որը գտնվում է ԱՄՆ-ում։

Ինչպես գրում է Politico-ն, այս մասին հայտնել է Արիզոնայի ազգային գվարդիայի մամուլի քարտուղար Էրին Հանիգանը։ Նրա կարծիքով՝ ուսուցման ավարտը որոշիչ քայլ կլինի Ուկրաինայի երկնքում ամերիկյան արտադրության ժամանակակից կործանիչների հայտնվելու ճանապարհին։ Նշվում է, որ օդաչուները վերապատրաստվել են Տուսոնում գտնվող Ազգային գվարդիայի 162-րդ ռազմաօդային բազայում: