ԱՄՆ ներկայացուցիչների պալատի լսումների ժամանակ ԱՄՆ պետդեպի խոսնակ Էնթոնի Բլինքենը անդրադարձել է ԱՄՆ կողմից Հայաստանին օգնությանը, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին։ Հարցին, թե Հայաստանը 2 մլրդ դոլարի օգնություն է խնդրել ԱՄՆ-ից, և ինչ իրավիճակում են Հայաստան-Ադրբեջան բանակցությունները, Բլինքենը ասել է.
«Մենք ուսումնասիրում ենք ՀՀ դիմումները՝ նրան աջակցելու և, ավելին, մեր հարաբերությունները ամրապնդելու ու խորացնելու համար։ Ես հանդիպել եմ վարչապետ Փաշինյանին մի քանի շաբաթ առաջ՝ Բրյուսելում, տեսնելու թե մենք և ԵՄ-ը ինչ կարող ենք անել Հայաստանին աջակցելու համար։ Եվ կարող ենք դա անել տարբեր ոլորտներում։ Վարչապետ Փաշինյանը արտակարգ աշխատանք է արել՝ առաջնորդնելով իր երկիրը շատ դժվար ժամանակներում, և մենք դիտարկում ենք օգնել մարդկանց, այդ թվում՝ նրանց, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը։ Լավագույնը, որ կարող է տեղի ունենալ, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների առաջընթացն է խաղաղության համաձայնագրում։ Եթե այդ համաձայնությունը իրագործվի, դա կաջակցի թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին և թե՛ ողջ տարածաշրջանին»։
Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Կոստայի դիտարկմանը թե ինքը չի վստահում Ադրբեջանին, Բլինքենը պատասխանել է. «Ինչպես առածն է ասում՝ վստահիր, բայց ստուգիր»։