Սինգապուրի ներդրումները Ղազախստանում կազմում են 1,7 մլրդ դոլար։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Սինգապուր այցի և երկրի նախագահի հետ հանդիպման ժամանակ։
Սինգապուրը շահագրգռված է Ղազախստանի հետ համագործակցել էներգետիկայի, հումքի վերամշակման, լոգիստիկայի, գյուղատնտեսության ոլորտներում: