Միջազգային

Ուկրաինայի ԶՈւ-ն կասեցրել է ռուսական հարձակումը Խարկովում

Խարկովի հյուսիսում հարձակման մեկնարկից 11 օր անց ռուսական զորքերի առաջխաղացումը կանգ է առել։ Ինչպես նշում է «Bild»-ի վերլուծաբան Յուլիան Ռեպկեն, Ուկրաինային հաջողվել է կանգնեցնել ռուսների առաջխաղացումը ԱՄՆ-ից զենքի մատակարարումների շնորհիվ:

«Լիպցի գյուղի ուղղությամբ ՌԴ ԶՈւ-ն մնում է նույն սահմանամերձ գյուղերում, որոնք վերցրել են առաջին երեք օրերին։ Վոլչանսկի շրջանում մարտերը շարունակվում են քաղաքի համար, սակայն նրա շրջակայքում նույնպես գրեթե ոչ մի առաջխաղացում չկա», - գրում է Bild-ը։