Միջազգային

Գազայի վերաբնակեցումը երբեք նպատակ չի եղել. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո Գազայում ապագայի «շատ հստակ ծրագիր» ունի: CNN-ի թղթակից Ջեյք Թափերին ասել է, որ Իսրայելի առաջին նպատակն է վերացնել ՀԱՄԱՍ-ը, այնուհետև իրականացնել «Գազայի կայուն ապառազմականացում» և վերջապես վերականգնել Գազան: Սակայն, Նեթանյահուի խոսքով, Գազայի հատվածի վերաբնակեցում «երբեք չի դիտարկվել»։

«Իմ ընտրողներից ոմանք դժգոհ են դրանից, բայց դա իմ դիրքորոշումն է», - ասել է Նեթանյահուն։