Միջազգային

Զախարովան կրկին մեղադրել է Ալեն Սիմոնյանին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան գրառում է կատարել, որտեղ, ի դեմս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ ղեկավարությանը մեղադրել է «արևմտականության» և «սատանայականության» մեջ։ 

Զախարովան, մասնավորապես, գրել է. «Պետք է քննարկել, թե ինչու եկեղեցին հարկեր չի վճարում, և, ընդհանրապես, իրավական տեսանկյունից պետք է վերանայել, թե ինչ է անում քահանան, որի ձեռքերը համբուրում են, ավելի բարձր, քան սովորական գործարարը, որը հարկեր է վճարում և բանակի համար փամփուշտներ է գնում: Միևնույն ժամանակ, Գերագույն Ռադայում «Եվրոպական համերաշխություն» խմբակցությունը և Պյոտր Պորոշենկոն պահանջում են կրկին քննարկման դնել կանոնիկ ուկրաինական ուղղափառ եկեղեցու ամբողջական արգելքի հարցը։

Ինչու նրանք, ում սկսում են կերակրել արևմտականները, բառացիորեն սատանայանում են»։