Միջազգային

Մոլդովան ԵՄ-ի հետ անվտանգության և պաշտպանության մասին պայմանագիր է ստորագրել

Մոլդովան երեքշաբթի օրը ստորագրել է Եվրամիության հետ անվտանգության և պաշտպանության գործընկերության մասին համաձայնագիրը: Սա առաջին ոչ ԵՄ երկիրն է, որը նման համաձայնագիր է կնքել:

Գործընկերությունը «կբարձրացնի երկրի կայունությունը» և թույլ կտա ԵՄ-ին և Մոլդովային «համատեղ լուծել անվտանգության ընդհանուր մարտահրավերները, մեր փոխգործակցությունն ավելի արդյունավետ դարձնել և ուսումնասիրել համագործակցության նոր ոլորտներ». հայտարարել է ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը: Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը գործընկերությունը բնութագրել է որպես «համապարփակ համաձայնագիր Մոլդովայի և ԵՄ-ի միջև ամեն տեսակի փոխգործակցության համար»: